Archive for 'Ելույթներ'
Դաշնակցութեան յաղթանակը հայ ժողովրդի յաղթանակն է
Posted on November 20, 2001, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը
Արեւելեան Ամերիկայի ՀՅԴ Օրուայ ձեռնարկներին
Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ 111-ամեակին նուիրուած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը, արտասանուած՝ Արեւելեան Ամերիկայում կազմակերպուած ՀՅԴ Օրուայ ձեռնարկներին:
Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի՛ ընկերներ,
ՀՅԴ 110-ամեակին նուիրուած իմ խօսքը ես աւարտեցի պարզ ձեւակերպումով՝ մենք շատ գործ ունենք: Այսօր եւս կրկնում եմ նոյնը՝ ի տես մեր անկախ պետականութեան, մեր ժողովրդի Հայրենի եւ Արտերկրի հատուածների առջեւ ծառացած խնդիրների, ի տես աշխարհում ու մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների, ի տես 21-րդ դարի մարտահրաւէրների: (more…)
50 Comments
Անցած ուղիդ լուսաւորող եւ ուսուցանող փարոս է
Posted on September 28, 2001, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի դամբանական խօսքը
Ընկ. Խաժակ Տէր-Գրիգորեանի Մահուան Առթիւ
Հրաժեշտի այս խօսքերը, ինչքան էլ ծանր ու անցանկալի, այդուամենայնիւ, ընկեր Խաժակ, կուզէի այն լինէր մեր նման, մեր հերթական զրոյցներից մէկը, բայց չկայացած զրոյց:
Ընկեր Խաժակ չեմ կարողանում այս երկու բառը համեմել այլ ածանցով, որեւէ այլ բանով պարզ, բայց միաժամանակ մի ամբողջ իմաստ, խորհուրդ, ապրումներ պարունակող երկու բառ՝ Ընկեր խաժակ : (more…)
37 Comments
Այս Հայրենիքը եւ այս Ժողովուրդը պետք է սիրել
Posted on August 13, 2001, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը
ՀՅԴ Ուսանողական-Երիտասարդական Միութիւնների 7-րդ Համահայկական Բանակումի Բացման
Սիրելի ընկերներ եւ ընկերուհիներ,
Բարի եք եկել ձեր ընկերների մոտ, ձեր իրական եւ միակ օրրանը՝ Հայաստան:
Երիտասարդությունը մեր ապագան է: Երիտասարդությունը նաեւ մեր ներկան է. այն առումով, որ դուք ի համեմատություն ձեզ նախորդող սերունդների՝ պետք է կարողանաք լինել շատ ավելի համարձակ, պետք է կարողանաք լինել շատ ավելի նախաձեռնող, պետք է կարողանաք լինել շատ ավելի նվիրված, պետք է կարողանաք լինել շատ ավելի սկզբունքային, որովհետեւ եթե ձեր նախորդող սերունդները կյանքի փորձի բերումով հաճախ ունենում են կաշկանդումներ, կյանքի փորձի բերումով հաճախ ունենում են քարացած հարաբերություններ, քարացած սովորություններ, սովորամոլություններ, շահախնդրություններ, այս ամբողջից զերծ պետք է լինեք դուք: (more…)
36 Comments
Մեզ համար հեղափոխականությունը ինքնանպատակ արժեք չէ
Posted on February 2, 2001, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը ՀՅԴ 110-ամեակի հանդիսութեան
Սիրելի ժողովուրդ,
Ավանդույթ է՝ տասնամյակներով կայուն ավանդույթ. յուրաքանչյուր տարվա մեջ մի օր մեր կազմակերպությունը տարբեր երկրներում Դաշնակցության օրն է նշում: Բնականաբար՝ ոչ իբրև ինքնագովերգում, ինքնափառաբանում, այլ սթափ ու զգոն հայացքով անցյալը քննելու, առաջին հերթին չարածը տեսնելու, սխալները գիտակցելու, անելիքները ճշգրտելու, առաջ ընթանալու մե՛ր օրն է այդ:
Ահա մեր այդ օրն է, և դաշնակցական ամբողջ ընտանիքի անունից ես շնորհակալ եմ, որ մեզ հետ եք այսօր: Կարծում եմ՝ մեր հասարակությունը նաև այս օրվա միջոցով իր կուսակցություններից մեկին, իր Դաշնակցությանը ավելի լավ ճանաչելու առիթ կունենա: (more…)
18 Comments
Դրոյի վերադարձով Հայրենիքս աւելի ու աւելի բարոյականացաւ, առնականացաւ եւ աւելի ու աւելի հարազատ դարձաւ
Posted on May 28, 2000, by admin, under Ելույթներ, Լուրեր.
ԸՆԿ. ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ԽՕՍՔԸ (Արտասանուած՝ Մայիսի 28ին, Ապարանի Յուշահամալիրում Դրոյի աճիւնը հողին յանձնելու հանդիսաւոր արարողութեան պահին)
Երեւան, 28 Մայիս 2000, (Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան).- Ազգի եւ Հայրենիքի մեծ նուիրեալի, հայոց նորագոյն պատմութեան ամէնից առինքնող հերոսական դէմքերից՝ ԴՐՕի աճիւնները հայրենի հողին յանձնելու պատմական պահն է հաւաքել բոլորիս այստեղ։
Պահը նշանակալից ու մեծախորհուրդ է, որովհետեւ ԴՐՕն տուն է վերադառնում ոչ միայն որպէս սրբազան աճիւն, այլեւ՝ որպէս տասնամեակների ուրացումները յաղթահարած գաղափարական մարտիկի վերանորոգ ժառանգ։
ԴՐՕով մարմնաւորուած ազգային, քաղաքական ու գաղափարական արժէքների այս յաղթանակը մեր ժողովրդին աւետելու բախտաւորութիւնը վիճակուել է ինձ։ Յանուն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի, Հ.Յ.Դ. կազմակերպական բոլոր շրջանների կառոյցների եւ շարքերի, բայց մանաւանդ յանուն Դաշնակցութեան տեսլականով շնչող համակիր մեր բազմութիւնների՝ շնորհաւորում եմ մեր ժողովրդին իր հաւաքական կամքով նուաճուած այս յաղթանակի առթիւ։
Հայ ժողովուրդը իր դարաւոր պատմութեան ընթացքում յաճախ է կորցրել ու վերականգնել իր պետականութիւնը, իսկ երբ պետականութեան անկման զուգընթաց հայրենի հողից հեռացաւ նրա մարտական ուժը, հայ ժողովուրդը բռնեց ուծացման ու սպառման ուղին.
9 երկար դարեր պէտք եղաւ, որպէսզի հայ ժողովուրդը, վերջնական բնաջնջումից ու ոչնչացումից ձերբազատուելու համար, իր արգանդից ծնունդ տար մի նոր մարտական ուժի։
Այդ սերնդի ներկայացուցիչն էր ԴՐՕն։
Հայ ժողովրդի մարտունակութեան արգասիքն էր մրրկածին ԴՐՕն՝ ընկեր ԴՐՕն, որ իր ամբողջ կեանքում, երբ պատանի էր ու պարզ զինուոր, երբ համարձակ ահաբեկիչ էր ու խիզախ վրիժառու, երբ պետական այր էր ու գլխաւորում էր նորանկախ պետականութեան բանակը, երբ քաղաքական գործիչ էր ու ղեկավար, վտարանդի էր ու հայկական գորշ ու վտանգուած քաղաքական հորիզօնին դէմ յանդիման պատասխանատու անձ, միշտ եղաւ քաջ ու համարձակ։ Դարձաւ վաւերական խորհրդանիշը խիզախութեան, յանդգնութեան, անվեհերութեան եւ հերոսականութեան։ Հայութեան սպառնացող թշնամիների դէմ մարմնաւորեց պատժող մեր բազուկը՝ անվրէպ հարուածելու իր ուժականութեամբ։
Ռազմիկի իր խրոխտ ոգով ու զինուորականի բնածին տաղանդով՝ ԴՐՕն իր անունը անջնջելիօրէն կապեց Հայաստանի անկախութիւնը կերտող հերոսամարտների հետ՝ իբրեւ ղեկավարը Բաշ Ապարանի յաղթական ճակատամարտի։ Մեր ժողովրդի կողմից հռչակուեց Զօրավար ԴՐՕ եւ իր մեծարժէք ներդրումը ունեցաւ Հայոց Բանակի հիմնադրման ու հայ բանակայինի ռազմունակ աւանդների հարստացման գործում։
ԴՐՕն մեծութիւն է նաեւ իբրեւ քաղաքական գործիչ, որ հայ ժողովրդի ֆիզիքական պաշտպանութիւնն ու Հայաստանի անկախութեան պահպանումը դարձրեց գերագոյն նպատակ, առաջնահերթ խնդիր։ Հայաստանի Հանրապետութեան կարճատեւ շրջանին, Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին, բայց յատկապէս Երկրորդ Աշխարհամարտի օրհասական պահերին, ԴՐՕն անվարան եւ անվեհեր յայտնուեց այնտեղ, ուր ոչ թէ յանուն կամ ընդդէմ ինչ որ այլի իր սեփական կեանքն ու հեղինակութիւնն էր արկածախնդրութեամբ վտանգի մատնում, այլ՝ հայ ժողովրդին ֆիզիքապէս փրկելու պարտականութիւնն էր կանչում նրան։
Եւ ընկեր ԴՐՕն հանգիստ չունեցաւ իր ամբողջ կեանքում։ Տեղափոխուեց եւ ապրեց այնտեղ, որտեղ պարտականութիւնն էր իրեն կանչում։ Գտնուեց այնտեղ, որտեղ դաշնակցական գործ կար եւ ապրեց այնպէս, ինչպէս պէտք է ապրէր հայ ժողովրդին զինուորագրուած ոեւէ դաշնակցական։ Ղեկավարութիւնը ըմբռնեց եւ կիրառեց որպէս յաւելեալ պարտականութիւնների ստանձնում՝ աշխատանքներին մօտիկից հետեւելու, խստապահանջութիւն ներշնչելու, եւ միաժամանակ, հայրական հոգածութիւն ցուցաբերելու առումով։ Իբրեւ այդպիսին՝ ԴՐՕն բարոյական անվիճելի հեղինակութիւն դարձաւ։
ԴՐՕն, որին վիճակուած էր հայկական նոր մարտունակութեան ջահը Դումաններից, Ռոստոմներից, ստանձնելու, այն նորանկախ հայերենիք եւ ապա՝ Սփիւռք բերելու, Սփիւռքեան պայմաններում պահելու-պահպանելու, գործ ու մթնոլորտ ստեղծելու, սերունդ դաստիարակելու եւ ապա՝ մեզ փոխանցելու։ Նոյն այդ ջահն էր, որ եկաւ միացաւ արցախեան ազատագրական պայքարով հրավառուած հարիւր հազարաւոր ջահերին, որոնք, մինչ այդ, բոցկլտում էին հայաստանաբնակ մեր ժողովրդի ոգիներում ու սրտերում։
Եւ այդ ջահը դեռ կը շարունակի իր երթը՝ հասնելու համար Սուրմալու, ուր պէտք է հրավառի հողը թշնամու ոտքերի տակ։
ԴՐՕով պահուած-պահպանուած եւ այսօր մեզ փոխանցուած ջահը մեզ ուղղորդում է, մեզ պարտաւորեցնում է եւ պատգամում է.
– Մենք դեռ հայկական ուժ դառնալու, մեզ յարգել պարտադրելու, ազգերի մեծ ընտանիքում մեր ուրոյն տեղը ունենալու ճանապարհի վրայ ենք, չի աւարտուել մեր երթը։
– Իսկ հայրենիքի պաշտպանութեան, ղարաբաղեան ազատամարի բովում կոփուած, ձեւաւորուած այսօրուայ մեր մարտական ուժին, պետական-զինուորական դիրքերի հասած զինուորներին պատգամում է՝ լինել անմնացորդ նուիրեալը հայրենիքի ու հայ ժողովրդի, սակարկութեան նիւթ չդարձնել զինուորի կոչումն ու առաքելութիւնը, ձեռք բերած վարկով ու յեղինակութեամբ չձգտել առանձնաշնորհեալ կարգավիճակի, լինել բարոյական արժէքներին հաւատարիմ ու ցուցաբերել քաղաքական-գաղափարական արթնութիւն, անհրաժեշտութեան պահին ուղղորդելով մեր քաղաքական ղեկավարութիւնը դէպի Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտման գերագոյն նպատակին։
Ահա՛ հայրենիք է վերադառնում այս ամբողջ աւանդը։
Դրօյի վերադարձով Հայրենիքս աւելի ու աւելի բարոյականացաւ, առնականացաւ եւ աւելի ու աւելի հարազատ դարձաւ։
Բարի վերադարձ ընկեր ԴՐՕ։
21 Comments
Եւ այդ ջահը դեռ կը շարունակի իր երթը՝ հասնելու համար Սուրմալու
Posted on April 28, 2000, by admin, under Ելույթներ.
(Արտասանուած Մայիսի 28-ին, Ապարանի Յուշահամալիրում Դրոյի աճիւնը հողին յանձնելու հանդիսաւոր արարողութեան պահին)
Ազգի եւ Հայրենիքի մեծ նուիրեալի, հայոց նորագոյն պատմութեան ամէնից առինքնող հերոսական դէմքերից՝ Դրոյի աճիւնները հայրենի հողին յանձնելու պատմական պահն է հաւաքել բոլորիս այստեղ։
Պահը նշանակալից ու մեծախորհուրդ է, որովհետեւ ԴՐՕն տուն է վերադառնում ոչ միայն որպէս սրբազան աճիւն, այլեւ՝ որպէս տասնամեակների ուրացումները յաղթահարած գաղափարական մարտիկի վերանորոգ ժառանգ։
(more…)