RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for 'Լուրեր'

Հրանտ Մարգարյան. «Հայաստանում պետք է որակական իշխանափոխություն սկսենք հենց Վանաձորից»

Posted on September 30, 2016, by , under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.

1475260915-5363Վանաձորի ավագանու սեպտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի վերջին օրը շուրջ երեք հազար վանաձորցիներ հավաքվել էին քաղաքի կենտրոնական մարզադահլիճում՝ իրենց զորակցությունը հայտնելու Դաշնակցության թեկնածուներին։ (more…)

34 Comments

Հրանտ Մարգարյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի շքանշանով

Posted on September 20, 2016, by , under Լուրեր.

fotorcreated-94Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռքբերած ակնառու հաջողությունների համար, մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ: (more…)

35 Comments

Մենք հավատում ենք, որ գործ ունենք անելու` անկախ նրանից ընդդիմություն ենք, թե իշխանություն

Posted on September 17, 2016, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ժողովուրդ» օրաթերթին տված ամբողջական հարցազրույցը

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի փոփոխությանը, ասաց. «Վերջին շրջանում դրա անհրաժեշտությունը շատ կար, և կարծում եմ` վարչապետի փոփոխությունը տեղին էր»:

– Պարոն Մարգարյան, մեր երկրում որևէ անգամ ընդդիմությանը չի հաջողվել ընտրություններում հաղթել և այդպիսով երկրում իշխանափոխություն իրականացնել: Եվ հանրության կողմից այնքան պահանջված փոփոխություններն ամեն անգամ իշխանությունները փորձել են անել` վարչապետներին փոխելով: Նախորդ վարչապետը իշխանության եկավ նաև «հրաշալի քառյակում» Ձեր ղեկաված ուժի անմիջական ջանքերի արդյունքում, սակայն ընդամենը երկուսուկես տարի անց պարզ դարձավ, որ նա էլ ի զորու չեղավ որևէ բան շտկելու: Ինչ եք կարծում` հնարավոր է երկրում գլոբալ փոփոխություններ իրականացնելվարչապետների փոփոխությամբ: (more…)

31 Comments

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Posted on August 18, 2016, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

180816-HrantMargaryanArmenRustamyan-InfoOգոստոսի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Արմեն Ռուստամյանին, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանին եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին: (more…)

29 Comments

Վահան Հովհաննիսյանն այսօր էլ համախմբում է բոլորին

Posted on August 16, 2016, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

FotorCreated-15Այսօր երջանկահիշատակ Վահան Հովհաննեսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 60 տարեկան: Ընկերները հիշում են՝ Վահանի ծնունդները, սովորաբար, աննկատ էին անցնում. նշում էր համեստ՝ իր տեսակի մեջ:

Նրա մտերմագույն ընկերը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է՝ ծննդյան օրն առանձնացնել չէր սիրում, ընդամենը մի անգամ էր տոնել՝ իրեն առանձնահատուկ հումորով:

«Հրավիրատոմսի վրա գրել էր՝ հրավիրում եմ ձեզ իմ առաջին 50-ամյակին»,- հիշում է Մարգարյանը: (more…)

32 Comments

Հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել

Posted on May 28, 2016, by , under Լուրեր.

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, ընդգծեց, որ մեծ հաջողություն ենք ունեցել` կարողացել ենք ադրբեջանական հարձակմանը դիմակայել և հետ մղել: «Կա նաև փաստ՝ ժողովրդի միասնական կեցվածքը, որը բոլոր հուսահատական արտահայտություններն ի չիք է դարձնում և ցույց տալիս, որ Ղարաբաղի հարցն իսկապես շարունակում է մնալ հայ ժողովրդի հիմնական օրակարգը: Ցույց է տալիս նաև մեր վճռականությունը, որ այս հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել»,- ասաց նա: (more…)

35 Comments

Քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցեր

Posted on May 18, 2016, by , under Լուրեր, Տեսաերիզներ.

1463586297-8037Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: (more…)

13 Comments

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամներին

Posted on April 29, 2016, by , under Լուրեր.

Aram HԱպրիլի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամներին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ում վերջին զարգացումներն ու Հայաստան-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր:

187 Comments

Ով առաջին գծում գտնվելու հնարավորություն չունի, պետք է նյութական օժանդակությամբ մասնակիցը դառնա հայրենքի փրկությանը

Posted on April 7, 2016, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով նոր է վերադարձել ԼՂՀ-ից, Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակը և անդրադարձավ ՀՅԴ պատվիրակության ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երեկվա հանդիպմանը: Նա նշեց, որ Բակո Սահակյանի հետ զրուցել են սահմանին տիրող իրավիճակի, վերջին մեկ շաբաթում արձանագրված իրադարձությունների մասին:

«Պարզ է, որ Ադրբեջանն ամբողջ ուժերով համընդհանուր հարձակում է գործել, և հստակ է` նա չի կարողացել իր առջև դրված ծրագիրն իրականացնել, ձախողել է: Մենք ոչ մի տարածք չենք կորցրել: Այդ առումով` մերը հաղթանակ է: Սա պետք է արձանագրվի որպես հաղթանակ: Իհարկե, հաղթանակը չի նշանակում վերջակետ, մի հանգրվանի վերջ: Պատերազմը կարող է եւ շարունակվել, մենք դրան պետք է պատրաստ լինենք»,- ասաց Մարգարյանը: (more…)

36 Comments

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

Posted on April 6, 2016, by , under Լուրեր.

FotorCreatedԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցերը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց օրինակելի միասնականություն՝ կարեւորելով այս գործում նաեւ քաղաքական ուժերի դերակատարությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

41 Comments

« Older Entries   Recent Entries »