Archive for 'Լուրեր'
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումը Հայ Դատի բարեկամների եւ համակիրների հետ
Posted on November 20, 2013, by admin, under Լուրեր.
Թեհրանում հրատարակվող «Ալիք» թերթի «Հրայր Մարուխեան» սրահում նոյեմբերի 19-ի երեկոյան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Հայ Դատի բարեկամների եւ համակիրների հետ:
Հանդիպման ընթացքում Բյուրոյի ներկայացուցիչը անդրադարձել է Հայաստանի տնտեսա-քաղաքական իրավիճակին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներին, դրանցում կուսակցության դերին, տարածաշրջանային հարցերին:
Հրանտ Մարգարյանը մանրամասն ներկայացրել է Սիրիայում տիրող վիճակը և ստեղծված իրավիճակում ՀՅԴ-ի նախաձեռնությունները, որոնք, որպես օժանդակություն, կարող են սիրիահայերի համար որոշակի ապահովություն ստեղծել:
45 Comments
Իշխանության դեմ պայքարում չպետք է կույր լինել…
Posted on October 19, 2013, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «168 Ժամ» թերթին:
– Մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դաշնակցությունում խմորումներ կան, ներքին լարվածություն կա և այս ամենի ֆոնին ղեկավար կազմում շուտով փոփոխություններ են լինելու: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այս լուրերը:
– Դաշնակցությունը բնական, ապրող կազմակերպություն է: Մենք մի անձի կուսակցություն չենք և շատ բնական է, որ մեր մեջ խմորումներ լինեն: Բայց արտառոց որևէ բան չկա, որից էլ բխի ղեկավար կազմի փոփոխության հարց, ընդվզում կամ երկպառակտում չկա: Պարզապես շատերն ուզում են իրենց ցանկություններն իբրև իրականություն ներկայացնել և նման լուրեր են տարածում: Այո, Դաշնակցությունը դժվար օրեր է անցկացրել հետընտրական արդյունքների ֆոնի վրա, ներքին անհանգստություն ունի այս առումով, բայց նորմայից ավել, այսպես կոչված լարվածություն, մեզանում գոյություն չունի:
– Պարոն Մարգարյան, հրապարակումներ եղան նաև այն մասին, որ լարվածությունը հենց Ձեր և ղեկավար կազմից մյուս անդամների միջև է: Այդպե՞ս է:
– Չէ, չէ: Մեր ղեկավար կազմերի մեջ որևէ խնդիր չկա և չի եղել, մենք միակամ ենք: Կրկնում եմ` մեր կազմակերպությունն անձնի կազմակերպություն չէ, որ լիդերը ինչ-որ բան ասի բոլորը հետևից քայլեն: Դաշնակցությունը ապրում է, երկնում է նոր քաղաքականություն, նոր գաղափարներ:
– Հերքո՞ւմ եք, որ անձնական խնդիր ունեք ՀՅԴ ղեկավար կազմի հետ:
– Այո: (more…)
40 Comments
Անարդարության դեմ պայքարը դարձնել կյանքի նպատակ
Posted on September 23, 2013, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
«Ապոլիտիկա» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=yKFM_Bq41QE
Երկիր Մեդիա
19/09/2013
35 Comments
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հանդիպումը Ընկերվար Միջազգայնականի նախագահ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ
Posted on September 20, 2013, by admin, under Լուրեր.
(ՀՅԴ մամլոյ դիւան, 2013թ. սեպտեմբեր 19) – Սեպտեմբերի 17-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեան Աթէնքում հանդիպեց Ընկերվար Միջազգայնականի նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ։
Արծարծուցծ հարցերն էին ֆինանսական տագնապի ազդեցութիւնը աւելի լայն տարածաշրջանին վրայ, Ընկերվար Միջազգայնականի շրջանակներում հասարակաց հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր եւ Կովկասում ու Մերձաւոր Արեւելքում վերջին զարգացումները։ (more…)
32 Comments
Մենք հրաշալի տարբերում ենք, որտեղ է իշխանությունը, որտեղ` հայրենիքն ու պետականությունը
Posted on September 13, 2013, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Եթե մինչեւ Սեպտեմբերի 3-ը բոլորի ուշադրության կենտրոնում ներքաղաքական եւ ավելի շատ քաղաքային խնդիրներն էին, քաղաքացիական խմբերի ակտիվ մասնակցությամբ, ապա սեպտեմբերի 3-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց : Հիմա բոլոր քննարկումների առանցքում Հայաստանի` մաքսային միությանը միանալու որոշումն է: Ինչ ենք մենք ստանում սրանից, ինչ են մտածում քաղաքական ուժերը:
Երկրի հարցը ծրագրի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
-Հանրային աղմուկը շատ մեծ է: Ինչ է տեղի ունեցել, ինչ արտառոց բան է պատահել: Արդյոք նոր փուլ եւ կամ բախտորոշ ժամանակ է սկսվում Հայաստանի համար:
-Ամենակարեւոր հարցը, որի վերաբերյալ քիչ անդրադարձ է եղել, այն է, որ մեր երկիրը պատերազմի մեջ է, չնայած որ այսօր զինադադարի հանգրվանն է: Պատերազմը միշտ է հնարավոր: Եթե մենք այս ակնոցով ենք նայում հարցին, ապա ուզում եմ մեջ բերել մի ասացվածք՝ ասում են գետանցումի ժամանակ ձիերը չեն փոխում: Պատերազմի ժամանակ երկրի արեւելումը չի փոխվում, օրիենտացիան չի փոխվում, դաշնակիցներին չեն լքում: Եթե այս իրողությունը մենք նկատի ունենանք եւ լուրջ վերաբերվենք նրան, որ մեր գլխավոր հարցը Արցախի հարցն է եւ այդ հարցով մենք կարողանանք մինչեւ վերջ հաղթանակ ապահովել մեր ժողովրդի համար, այն խոսակցությունները, որ մենք կարող ենք ձիերը փոխել եւ այլ ուղղությամբ գնալ՝ ամբողջությամբ ավելորդ կդառնան: (more…)
34 Comments
Հրանտ Մարգարյան․ Վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը
Posted on July 10, 2013, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նրա խոսքերով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում:
Նշենք, որ մամուլը գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես, որ փորձեր են արվում կուսակցության Բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնել Հրանտ Մարգարյանին:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք դաշնակցականները դժգոհում են իրենից, և իսկապե՞ս լուրջ խմորումներ են տեղի ունենում ավանդական կուսակցությունում, Հրանտ Մարգարյանը ասաց, որ իսկապես հարցեր եղել են, մասնավորապես՝ դժգոհություններ ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքներից, բայց դրանք արդեն լուծվել են, և այսօր որևէ խնդիր չունեն: (more…)
42 Comments
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին
Posted on June 17, 2013, by admin, under Լուրեր.
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 17-ին, ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
28 Comments
Մենք իրավունք չունենք հոգնելու և մեզ պարտված համարելու
Posted on June 7, 2013, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը ֆրանսիայում հեռարձակվող «ԱՅԲ ՖՄ» ռադիոկայանին-Այսօր առիթ է ընձեռվել մեզ մեկ անգամ ևս խոսելու Հայաստանի և հայ ժողովրդի խնդիրների մասին: Ամեն առիթով ասում ենք՝ ճակատագրական է պահը: Բայց մյուս կողմից էլ մեզ համար պահը միշտ է ճակատագրական: Ի՞նչն է այսօր մեզ համար նորություն, ինչ հանգրվանում ենք գտնվում: Հայաստանում անցյալ և այս տարի տեղի ունեցան ընտրություններ, եղան ընդվզումներ, այս ամենին զուգահեռ ստիպված էինք նաև զբաղվել ցավոտ համազգային խնդիրներով, ինչպիսիք են սիրիահայության և Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խնդիրները և այլն: Այսօր մեր հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, և մենք կփորձենք մեր ունեցած կարճ ժամանակի մեջ գտնել մեզ բոլորիս հուզող որոշ հարցերի պատասխաններ: Արդեն խոսեցի ընտրությունների մասին՝ խորհրդարանական, նախագահական և քաղաքապետական: Դրանցից երկուսին Դուք մասնակցեցիք որպես Դաշնակցություն: (more…)
33 Comments
Մենք ելել ենք երկիր փրկելու, եթե մենք էլ կաշառվենք, ուրեմն վայ մեր երկրին ու ժողովրդին
Posted on May 3, 2013, by admin, under Ելույթներ, Լուրեր.
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպեցին ընտրական հանձնաժողովների անդամների հետ:Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը. «Մենք ձեզ այսօր հրավիրել ենք գուցե ավելորդ անգամ խնդրելու, որ ձեզ պահեք Դաշնակցականի պես: Ձեր պարտականությունները ճիշտ կատարեք: Այն, ինչ օրենքը պահանջում է, ընկերները ձեզ հանձնարարել են, կատարեք ամենայն պատասխանատվությամբ»: (more…)
49 Comments
Նախագահը չստացաւ ճիշտ ուղերձները եւ կատարեց կարեւոր մէկ սխալ` վարչապետին վերանշանակելով
Posted on April 23, 2013, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը, տպագրված Թեհրանի Ալիք օրաթերթում
Վերջին շրջանի հասարակա-քաղաքական իրավիճակը, նախագահական եւ աւագանու ընտրութիւնները, որոշ աշխուժացում ստեղծեցին Հայաստանում: Սրան յաւելենք նաեւ նախագահի վերջին օրերի վերանշանակումները, որոնք նոր միտումների ու գնահատականների տեղիք տւեցին թէ՛ քաղաքական, եւ թէ՛ տնտեսա-հասարակական ոլորտներում: Այս եւ այլ ազգային հրատապ հիմնահարցերի շուրջ հեռախօսազրոյց ունեցանք ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ:
Հեռախօսազրոյց-հարցազրոյցում արծարծւած մեկնաբանութիւնները ներկայացնում ենք ընթերցողի ուշադրութեանը:
– Պրն. Մարգարեան, ի՞նչ տւեց յետընտրական հոլովոյթը Հայաստանին ու հայ հասարակայնութեանը: Մի խօսքով ո՞րտեղ ենք կանգնած այսօր: (more…)