Archive for 'Լուրեր'
Քեսաբի ազատագրումը յոթ սարերի հետեւում չի, նրանք կվերադառնան
Posted on April 8, 2014, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Ապրիլի 7-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
Այն ինչ վերջերս տեղի ունեցավ Քեսաբում, եւ հարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցավոք երբեմն չճշտված տեղեկություններով, երբեմն էլ՝ ապատեղեկատվությամբ: Այսօր մենք հնարավորություն ունենք լսելու տեղեկություններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ Հրանտ Մարգարյանը նոր է վերադարձել Սիրիայից:
– Պարոն Մարգարյան որտեղ եղաք, ինչ տեսաք, ում հանդիպեցիք եւ ինչ տպավորություններով վերադարաձաք:
-Եղա Հալեպում եւ Լաթաքիայում: Այնտեղ մենք ունենք բավական մեծ կազմակերպվածություն, բնականաբար իմ հանդիպակաց կողմը եղել են մեր կազմակերպության անդամները, Լաթաքիայում՝ նաեւ գաղթականության հետ: Ինչ որ առումով ես գնացել եմ ընթացիկ հանդիպման` մեր մեջ այդ հարցը քննարկելու, ընդհանրապես սիրիահայության իրավիճակի օրակարգով: (more…)
38 Comments
Արցախի հարցով մեզ համար նահանջն անթույլատրելի է
Posted on March 26, 2014, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.
Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ
– Արցախում առաջին անգամ էր, որ գումարվեց ՀՅԴ Միջմարմնական խորհրդաժողով: Արդյոք դա պատահականություն էր:
– Բնականաբար, դա պատահականություն չէ: Դա քաղաքական որոշման արդյունք է: Ես մի առիթով օրերս ասել եմ, որ մենք Արցախ չենք այցելել, մենք ապրում ենք Արցախով: Ժամանակին մենք եղել ենք Արցախյան ազատամարտի առաջին գծում, զենքը ձեռքներիս ենք պաշտպանել այս երկիրը եւ ապահովել նրա ազատությունը: Այսօր կյանքը մեզ ստիպել է, որ տարբեր հարթակներում, այդ թվում՝ միջազգային բեմերի վրա Ղարաբաղի համար մարտը շարունակենք: Այդ մարտը կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ՝ առաջին գծում զենքը ձեռքիդ կռվելուց մինչեւ ամբողջ կյանքիդ ընթացքում մաքառելով եւ աշխատելով: Աշխատանք դիվանագիտական մարզում, աշխատանք քաղաքական մարզում, աշխատանք տնտեսական մարզում, բայց նույն նպատակի համար` Արցախի համար: (more…)
29 Comments
Իրական հրամանատարը
Posted on January 30, 2014, by admin, under Ելույթներ, Լուրեր.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը՝ Պետրոս (Պետո) Ղեւոնդյանի 50-ամյակին նվիրված հիշատակի հանդիսավոր երեկոյին
Այսօր մեր Պետոյի, ընկեր Պետոյի ծննդյան 50 – ամյակն է. իսկ այս տարի նրա մահվան 20 – րդ տարելիցն է։ Բայց որքան թարմ է մեր հիշողության մեջ նա։ Մեր հիշողության մեջ հաճախ միասին են՝ Պետոն, Կարոտը և Հրաչը։
Այժմ երեքն էլ վերածվել են խորհրդանիշի. գերված Կարոտը՝ գերված Շահումյանի ու Գետաշենի, դեռեւս պաշտոնապես հերոսի կոչում չստացած, բայց իրա՛վ Հերոս Պետոն՝ հաղթանակած Արցախի, որ իր իրավական հաղթանակին է սպասում, իսկ Հրաչը՝ թշնամուն հաղթած, սակայն զոհ դարձած վատին ու ստորին, պետականության անարդար պայմաններում ու ազգային ինքնուժը մսխող մեր իրականության մէջ։ (more…)
38 Comments
Ժողովրդի համար նախ ապրելու պայմաններ պետք է ստեղծել
Posted on December 26, 2013, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը yerkir.am -ին
Իշխանությունն ու ընդդիմությունը, նույնիսկ իրար չընդունելով, պարտավոր են միասնաբար ելք փնտրել` այս վիճակից դուրս գալու համար
-Պարո՛ն Մարգարյան, ավարտվում է 2013 թվականը: Որպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ` ամփոփելով անցնող տարին, ինչպե՞ս կգնահատեք` ինչպիսի՞ն էր այն Դաշնակցության համար:
-Գիտեք, հարցին կարելի է զանազան ձևերով պատասխանել, բայց ամենքս էլ մարդ ենք, և չես կարող կտրվել քո շրջապատից, երկրի մթնոլորտից, որպեսզի փորձես դրական գնահատականներ հնչեցնել: Մեր երկիրը հիմա մի վիճակում է, երբ համատարած աղքատություն է, անգործություն և արտագաղթ: Հատկապես դա շատ նկատելի է դառնում տոնական օրերին, երբ տեսնում ես, թե ինչքան կարիքավոր մարդ կա շրջապատումդ, ինչքան ընտանիքներ կան, որ հայտնվել են լուրջ կարիքի մեջ, ինչքան կիսված ընտանիքներ կան, որ արտերկրում են, և այլն: (more…)
63 Comments
Արցախի ժողովուրդը վերջնական հաղթանակ է արձանագրելու իր եւ համայն հայության համար
Posted on December 13, 2013, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
«Ապառաժ» թերթի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ
– Հայաստանի քաղաքական շրջանակներում, ինչպես նաեւ ՀՅԴ գործիչների կողմից մի քանի անգամ հայտարարվել է, որ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծվել է քաղաքական նոր իրադրություն: Կպարզաբանե՞ք, թե որն է այդ նոր իրադրությունը:
– Հայաստանը հայտնվել է մի ճամբարում, որտեղ պետք է կարողանա իր համար առավելություններ ապահովել: Եթե մենք կարողանանք ճիշտ ձեւակերպել ու ճիշտ կազմակերպել այդ առավելությունները, ինչպես նաեւ ուղղություն տալ, ապա հնարավոր է, որ դրանք մի շարք հարցերի համար իսկապես հիմնական լուծում համարվեն: Առաջին հերթին, բնականաբար, նկատի ունենք անվտանգության հարցը, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան ռազմական մրցակցության մեջ: Կարծում եմ, որ մեզ համար կարող ենք ապահովել մի իրավիճակ, որ Ադրբեջանը պատերազմի մասին չփորձի անգամ մտածել: Սա առաջին մեծ ձեռքբերումն է, որ կարող ենք ունենալ: Երկրորդը տնտեսական կյանքի աշխուժացումն է: Ես գտնում եմ, որ երկրի հիմնական խնդիրը, ինչն արտահայտվում է արտագաղթով` տնտեսական վիճակն է: (more…)
38 Comments
Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Գերագոյն Մարմիններու Ժողով
Posted on December 7, 2013, by admin, under Լուրեր.
6 դեկտեմբեր 2013-ի առաւօտեան ժամը 10:00-ին, Պէյրութի Թէքէեան կեդրոնին մէջ երեք հայկական կուսակցութիւններու կեդրոնական մարմինները ունեցան միացեալ ժողով մը:
Ժողովին կը մասնակցէին Հայ յեղափոխական դաշնակցութեան Բիւրոյի պատուիրակութիւնը` գլխաւորութեամբ ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի, (more…)
150 Comments
Ամենալավ երկիրը որտեղ կուզեի ապրել` Հայաստանն է
Posted on December 6, 2013, by admin, under Ելույթներ, Լուրեր.
ՀՅԴ 123 – ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Բեյրությում
ՀՀ մեծարգո Պրն Դեսպան,
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Հարգելի եւ սիրելի ներկաններ,
ՀՅԴ օրվա իմ խոսքում, անխուսափելիորեն անդրադառնալու եմ մեր Հայրենիքի քաղաքական-սոցիալական իրավիճակին, իսկ որովհետեւ խոսքս հնչում է Սփյուռքում անհրաժեշտ եմ գտնում, ի սկզբանե այն սկսել այսպես․
Եթե ինձ հարցնեին, թե հանուն քո, քո ընտանիքի քո զավակների ապագայի որտեղ կուզեիր ապրել, ես համոզումով, հավատքով, առանց մեկ վայրկյան իսկ տատանվելու կպատասխանեի` Հայաստանում, այսօրվա Հայաստանում։ (more…)
41 Comments
Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց ՀՅԴ-ի Բիւրոն
Posted on December 3, 2013, by admin, under Լուրեր.
Կիրակի գիշեր, 1 Դեկտեմբեր 2013-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր գրաեսենեակին մէջ ընդունեց ացելութիւնը Հայ Յեղափոխական Դաաշնակցութեան Բիւրոյին, գլխաւորութեամբ՝ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանին։ (more…)
36 Comments
Իմ պատասխանը Պուտինի նման է` չեմ պատասխանում
Posted on November 24, 2013, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՙԱլիք՚-ի հարցազրոյցըը ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ
-Հասարակական-քաղաքական շրջանակներում մինչ սեպտ. 3-ը` չքննարկւած, բայց այդ թւականից յետոյ, արդէն չարչրկւած թեմա է Հայաստանի Մաքսային միութեանը միանալու հարցը:
Հետաքրքիր է իմանալ, ի վերջոյ, որն է ՀՅԴ-ի դիրքորոշումը` Մաքսային միութեանը միանալ-չմիանալուն եւ առհասարակ հասարակա-քաղաքական հնչեցրած կարծիքների մասին:
-Մենք մեր տեսակէտը մամուլով պարզել ենք. մենք սկզբունքային խնդիր չունենք: Գտնում ենք, որ Հայաստանի անվտանգութեան թելադրանքները եւ էներգետիկ դժւարութիւնները կրկնակիօրէն են կարեւորում Մաքսային միութեանը միանալու անհրաժեշտութիւնը: Թէպէտ մի տեղ նաեւ միաժամանակ շեշտենք, որ եւրոպական արժեչափերին երկիրը համապատասխանեցնելու եւ այդ ուղղութեամբ քայլելու անհրաժեշտութիւն ունենք: Ուղղակի ձգտումը այդ ուղղութեամբ չպէտք է կանգ առնի կամ կանխւի: (more…)
32 Comments
Հրանտ Մարգարեան. Իրանի հողային ամբողջականութիւնն ու անկախութիւնը նաեւ բխում է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի շահերից
Posted on November 24, 2013, by admin, under Ելույթներ, Լուրեր.
123-ամեայ, բայց եւ երիտասարդական աւիւնով տոգորւած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը տօնեց իր հիմնադրման ամեակը:
Նոյեմբերի 21-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը առլեցուն էր հարիւրաւոր հանդիսականներով, որոնք չնայած յորդառատ անձրեւին՝ ի մի էին եկել՝ նշելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ռահվիրայի տօնը:
Միջոցառումը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով: Կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսք ասաց Մելան Սեֆեանը:
Միջոցառման յաջորդ բաժնում ցուցադրւեց փաստագրական տեսաֆիլմ՝ Իրանում ՀՅԴ-ի կառոյցի ձեւաւորման եւ գործունէութեան մասին:
Ապա հրաւիրւեց՝ արտայայտւելու օրւայ բանախօս ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա իր ելոյթի ընթացքում համապարփակ ձեւով անդրադարձաւ Հայաստանի ներկայ իրավիճակին, գոյութիւն ունեցող խնդիրներին, մասնաւորաբար՝ արտագաղթին եւ արտագաղթին յանգող բազմաշերտ պատճառներին, Արցախեան հիմնախնդրին եւ բանակցային նոր գործընթացին, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին եւ Սիրիայի ու սիրիահայութեան ճգնաժամային կարգավիճակին: (more…)