Պետք է կարողանանք դիմակայել ու հաղթել այս գոյամարտում
Posted on May 7, 2019, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
Այսօր բոլորն ունեն վտանգի կանխազգացում, ահա, թե ինչու ՀՅԴ-ն նախաձեռնել է ֆորումը. Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում ելույթի սկզբում նշեց ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը:
Ըստ նրա` վտանգն այն է, որ մեր ժողովրդի մի մասը ենթադրում է` քանի դեռ պատերազմի վտանգ կա, քանի դեռ մեծաթիվ բանակ պահելու անհրաժեշտություն կա, ուրեմն Արցախը բեռ է, և, որքան հնարավոր է շուտ, պետք է ազատվել այդ հարցից: Հրանտ Մարգարյանի կարծիքով` կա նաև մեկ այլ մոտեցում, որ Արցախը հնարավորություն է, ազդակ, որ հայ ժողովուրդն իր գոտին պինդ ձգի:
«Արցախի շնորհիվ է, որ մենք կկարողանանք լավ կազմակերպվել, տնտեսությունը զարգացնել: Արցախի շնորհիվ է, որ մենք կկարողանանք Գանձակն ու Նախիջևանը ազատագրել: Արցախը Հայաստանի գոյության համար կենսական անհրաժեշտություն է: Վերջին 10-11 տարիների ընթացքում մենք միայն ճիգեր ենք թափել գոյություն պահելու համար, այժմ կարող ենք զարգացման ուղի դուրս գալ: Սակայն այդ զարգացման ուղի դուրս գալը չենք կարող անել զիջելով: Ամբողջ խնդիրը սա է: Եթե մտածում ենք` կզիջենք, հետո կզարգանանք, կզիջենք, հետո կամրապնդվենք, կզիջենք, հարցը կվերջանա, դա մեծ սխալմունք է: Նվազագույն զիջումն անգամ մեզ կտանի կործանման: Սա չի նշանակում, թե մենք չպետք է բանակցենք: Մենք պետք է բանակցենք, բայց նաև հասկանանք` որտեղ է, որ Ադրբեջանը երբեք չի զիջի: Եթե անգամ Ադրբեջանը զիջի, մենք պետք է գիտակցենք, որ այս հակամարտությունը հավերժական է: Ուստի մենք դրան պետք է պատրաստվենք»,- ասաց Հրանտ Մարգարյանը:
ՀՅԴ գործիչը վստահ է, որ եթե չգիտակցենք այս կարևոր խնդիրները, ապա կկորցնենք Արցախը, հետո` Զանգեզուրը, հետո նաև` Երևանը: Ըստ նրա` պետք է ազգովի այնպես կազմակերպվենք, որ դիմակայենք ու հաղթենք այս գոյամարտում, և դա մեր խաչն է, անգամ` եթե այն դարեր տևի:
«Վերջերս երկրի թիվ մեկ և թիվ երկու դեմքերի կողմից ասվել է, որ եթե շատ եք ուզում պատերազմ, ապա ամեն ընտանիք պետք է պատրաստ լինի զոհ տալ: 5000 ընտանիք զոհ է տվել: Իսկ եթե չտայինք, կյանքից ավելի թանկ բան էինք կորցնելու` հայրենիքը, մեր սերունդների իրավունքն էինք կորցնելու: Ուրեմն չպետք է այդպես վախեցնել մեր ժողովրդին, թե զոհ եք տալու: Դա ապազգային ու ապապետական երևույթ է: Մինչ այդ պատերազմ մեկնողները գիտակցել են, որ զոհվելու են, բայց առավել թանկ բան են պաշտպանելու: Ուստի պետություն ղեկավարողները պետք է հասկանան, որ հայրենիքն ամեն ինչից կարևոր է` ժողովրդավարությունից էլ, սեփական կյանքից ու հարստությունից էլ է կարևոր»,- ասաց Հրանտ Մարգարյանը:
Նա վստահ է, որ հայ ժողովուրդը պետք է կազմակերպվի ու անընդհատ վերապատրաստվի` ստեղծելով պահեստային զորամիավորումներ, որպեսզի պատերազմի ժամանակ չխեղճանանք:
Ելույթի ավարտին Հրանտ Մարգարյանը հավելեց, որ այսպիսի ֆորումները պետք է շարունակական լինեն, և որ քաղաքական ուժերը պետք է համոզեն ժողովրդին, որ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումը շատ կարևոր է:
30 Replies to "Պետք է կարողանանք դիմակայել ու հաղթել այս գոյամարտում"
canadian meds no prescription on July 16, 2025
recommended canadian pharmacies on July 16, 2025
canadian medications on July 18, 2025
discount prescription drug on July 18, 2025
best online pharmacy reviews on July 19, 2025
canada prescriptions on July 20, 2025
canadian mail order pharmacy reviews on July 22, 2025
canadian pharmacy no prescription required on August 4, 2025
prescription cost comparison on August 4, 2025
overseas pharmacies online on August 16, 2025
prescription drug on August 17, 2025
buy prescription drugs without doctor on October 31, 2025
reputable canadian pharmacy online on November 6, 2025
online prescriptions on February 9, 2026
medication without prior prescription on March 11, 2026
https://online-casino-games-online.online-spielhallen.de/ on June 15, 2026
References:
21 black jack online subtitulada https://online-casino-games-online.online-spielhallen.de/
stakes casino erfahrungen on June 16, 2026
References:
Rouge casino gewinnen stakes casino erfahrungen



prescription drug pricing on July 15, 2025
online prescription