Եթե մեր դիմադրության բերդը չգրավեն ներսից, անկարելի է, որ այն գրավվի դրսից
Posted on July 7, 2018, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:
Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։
Հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողներին մասնավորապես ասաց. «Ղարաբաղը երբեք այսքան զգայուն, այսքան նուրբ, այսքան դյուրաբեկ վիճակում չի հայտնվել: Մենք ունենք անվտանգության խնդիր, մենք խնդիր ունենք՝ այս հանգրվանում անել ամեն ինչ, որպեսզի չեզոքանան արտաքին վտանգները: Դրա համար պետք է միասնականություն, ներքին միություն, կայունություն:
Սա լուրջ հարց է, սա Ղարաբաղի անվտանգության հետ կապված խնդիր է: Ես կասեի՝ դրանից ավելին էլ է: Հայ ժողովուրդը այսօր կարող է լուրջ կորուստ ունենալ: Այդ կորուստը կսկսվի Ղարաբաղով և կվերջանա Հայաստանի անկախության կորստով, եթե մենք չզգաստանանք, եթե չանդրադառնանք, որ համախմբվածությունն այսօր ամենակարևոր հարցն է:
Ամենավտանգավորն այս պահին ներքին պառակտումն է, ներքին աթոռակռիվն է, որը պետք է բացառել ամբողջությամբ: Ղարաբաղը մեր այն ձեռքբերումն է անցած 30 տարվա ընթացքում, որը մենք իրավունք չունենք որևէ կերպ վտանգելու: Վտանգել Արցախի ապագան՝ ազգային դավաճանություն է: Եվ դրանից պետք է խուսափել: Հարցն այն է, որ այս դիմադրության բերդը չեն կարող գրավել, եթե ներսում՝ բերդի մեջ պառակտում չլինի: Եթե բերդը չգրավեն ներսից, անկարելի է, որ այն կարողանան դրսից գրավել»:
9 Replies to "Եթե մեր դիմադրության բերդը չգրավեն ներսից, անկարելի է, որ այն գրավվի դրսից"
apkjayaslot on April 29, 2026
Apkjayaslot? Yep, gave it a go. The slots are pretty engaging, nothing revolutionary, but definitely worth a try. See for yourself apkjayaslot.
ovo88login on April 29, 2026
Logged into ovo88login the other day. The login process was super smooth and easy. The site itself is okay, not amazing, but definitely functional. Check it out ovo88login.
bet2888game on September 3, 2026
The excitement here is on another level. I love how diverse the game library is. I will definitely keep coming back to bet2888game.
z777gamelogin on September 4, 2026
Quick deposits and even quicker withdrawals. That is all I care about and this site nails it perfectly. Go check z777gamelogin right now.
mustang303login on September 5, 2026
Fast deposits and even faster withdrawals. That is all I really care about and this site delivers perfectly. mustang303login is the real deal.
ggjilicasino on September 13, 2026
I’ve tried a few sites lately but this one really stands out. The game variety is awesome and the payouts are fast. Definitely my new favorite spot to hang out and win some cash. Check out ggjilicasino for a great experience!



99zkapk on April 29, 2026
Downloaded 99zkapk the other day and I’m liking it so far. Good selection of games, and the app runs smoothly. Give it a whirl 99zkapk, might be your lucky day!