RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Ժողովրդավարությունը չպետք է հակադրվի անվտանգությանը

Posted on May 9, 2018, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

UntitledԻնչպես արդեն տեղեկացրել էինք Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, հայրենիքում եւ սփյուռքում տեղի ունեցող մի շարք գործընթացներին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ Հրանտ Մարգարյանն անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին:

«Այսօր հայ ժողովուրդը բավականին լուրջ օրեր է ապրում: Մի կողմից կա ուրախություն, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, հստակ գիտի՝ ինչ չի ուզում, գիտի ինչից է դժգոհ, ինքն իր իրավունքներին տեր է, բայց միաժամանակ առկա են մտահոգություններ, մտահոգություններ, որոնք կապված են մեր երկրի անվտանգության, անցած 30 տարիներին ձեռք բերված հաջողությունների (մասնավորապես ազգային հողի վրա) պահպանման հետ: Բնականաբար, դա մտահոգում է բոլորիս:

Հայ քաղաքական շրջանակը, վերնախավը և քաղաքական դաշտն՝ ընդհանրապես, ցույց տվեց, որ մենք այս երևույթի դեմ-հանդիման կարողացանք պահել մեր զսպվածությունը, կարողացանք չթողնել, որ դիմակայությունը հասնի բախումների, չարյունեց ոչ ոքի քիթ: Դա մեծ առավելություն էր, դա նաև մեծ ինքնավստահություն պետք է բերի մեր քաղաքական դաշտին, որ հենց այս ընթացքով կարողանանք շարունակել, կարողանանք այս ամենը դրական երևույթի վերածել, չթողնենք, որ ժողովրդավարության այս ընթացքը հակադրվի մեր անվտանգությանը և կարողանանք լավ լուծումներ բերել: Կարողանանք չթողնել, որ արտաքին միջամտություններ լինեն, թույլ չտանք, որ այլ ուժեր փորձեն մեր շարժումն օգտագործել իրենց աշխարհաքաղաքական ծրագրերի համար: Շուշիի ազատագրման օրը հավելյալ խթան է բոլորիս համար գիտակցելու, որ մենք պատասխանատու ենք: Այդ նույն պատասխանատվությունն է թույլ տվել այս ամեն ինչից անփորձանք դուրս գալ: Այդ պատասխանատվությունը պետք է ստիպի, որ թույլ չտանք որ ձախողում արձանագրվի ազգային հիմնական հարցերի առումով: Այդ պատասխանատվության գիտակցումն է, որ մեզ ինքնազսպումով պետք է տանի դեպի համերաշխություն եւ համերաշխությամբ` դեպի անցնցում զարգացում»,- մասնավորապես ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

arfd.am

3 Replies to "Ժողովրդավարությունը չպետք է հակադրվի անվտանգությանը"

gravatar

777xatq  on May 8, 2026

777xatq is pretty solid. Quick payouts and a good selection of games. I will definitely be going back. Visit: 777xatq

gravatar

mami138  on May 8, 2026

Mami138, alright! This site is very user friendly, even for newbies. I got to grips with lots of the games quickly. Very nice! Get over there to see for yourself mami138

gravatar

apaldocasino  on May 8, 2026

Honestly, Apaldocasino has been pretty good to me. Decent bonuses, a good range of games and helpful support. I’ve seen worse! apaldocasino

Leave a Comment