Վարչապետի հետ բնականոն հարաբերություններ ունենք
Posted on May 2, 2017, by admin, under Հարցազրույցներ.
Առաջիկա մեկ շաբաթում ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն նոր համագործակցության հուշագիր կստորագրեն: Այս եւ այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրույցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:
-Պարո´ն Մարգարյան, մամուլը համառորեն գրում է, որ ՀՅԴ-ի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները լարված են: Այսօր էլ թերթերից մեկը գրել էր, թե իբր երեկ մի խնջույքում Կարեն Կարապետյանի կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները, թե իբր դաշնակցական նախարարներին մտածում է կանանցով փոխարինել։
-Ներկա չեմ եղել այդ թերթի մատնանշած խնջույքին, չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր նման լուրեր են տարածում, այլ նպատակներ են հետապնդում: Ես չեմ ուզում այդ խաղին կուլ գնալ: Այդուհանդերձ, կատակի ժամանակ կարելի է շատ բան ասել, բայց, միեւնույն ժամանակ, կին նախարար ունենալը կատակելու բան չէ: 21-րդ դարում մարդկությունը ձգտում է, որ կանայք նույնչափ ներկայացվածություն ունենան քաղաքականության մեջ, կառավարությունների մեջ, որչափ տղամարդիկ: Ի՞նչ վատ կլինի եթե անգամ վարչապետն էլ կին լինի: Մերկելը կին է, վա՞տ վարչապետ է: Դրա մեջ ոչ մի անպատեհություն չկա, զարմանալու բան չկա, 21-րդ դարում պետք է այդպես մտածել:
-Այդուհանդերձ, լարվա՞ծ են Դաշնակցության եւ վարչապետի հարաբերությունները: Եվ, ի վերջո, ինչո՞ւ է ուշանում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:
-Իրականության մեջ նման բան չկա: «Լարվածություն»-ն այս դեպքում շատ կոպիտ բառ է: Բնականաբար, մարդիկ ենք, տեսակետներ ունենք, քննարկումներ են լինում, բայց, վերջիվերջո, կայացվում են որոշումներ: Համաձայնագրի տեքստը պատրաստ է, չստորագրելու պատճառ, որպես այդպիսին, չկա, ՍԴ որոշմանն էինք սպասում: Կարծում եմ, որ մոտ օրերս կլինի ստորագրման արարողությունը:
Մենք ունենք բնականոն հարաբերություններ վարչապետի հետ, ունենք տեսակետներ, երբեմն այդ տեսակետները համընկնում են, երբեմն՝ տարբերվում իրարից, բայց որեւէ լարվածություն մեր հարաբերություններում չկա:
-Կարեն Կարապետյանի համար ընդունելի՞ են ձեր երեք նախարարները:
-Նախ մեզ համար պետք է ընդունելի լինեն մեր նախարարները: Այստեղ է հիմնական հարցը` երբ երկու ուժ համագործակցում են, պետք է կարողանան մեկը մյուսի տեսակետն ընդունել: Իհարկե, իրավունք ունի մեր նախարարների մասին տեսակետ ունենալու, բայց նաեւ մենք էլ կարող ենք նրա նախարարների մասին տեսակետ ունենալ, եւ այդ տեսակետները կարող են տարբերվող լինել: Բայց կարծում եմ, որ այս հանգրվանում նման հարց չկա:
-ՀՀԿ-ՀՅԴ նոր ստորագրվելիք հուշագիրն անժամկե՞տ է, թե՞ մինչեւ 2018 թվականն է:
-Այս հանգրվանում մեր նոր համաձայնագիրը, ինչպես նախորդը, բնականաբար, անժամկետ է լինելու: Սակայն նույն համաձայնագրում նաեւ գրված է, թե որ դեպքում այն կարող է չեղյալ հայտարարվել: Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու ձեւը նախատեսել ենք, բայց համագործակցության համար ժամկետ չենք նախանշել:
-Շա՞տ է տարբերվելու նոր համաձայնագիրը գործողից:
-Չի տարբերվելու: Այս նոր համաձայնագիրը գործողի լրացված տարբերակն է: Կառավարությունն ինչպես պետք է աշխատի. այս մասով է, որ նոր լրացումներ կան:
-Դաշնակցությունը համագործակցության շուրջ համաձայնությունը ո՞ւմ հետ է ձեռք բերել, ո՞ւմ հետ է բանակցում ՝ նախագահ Սարգսյանի՞, վարչապետ Կարապետյանի՞…
-Ծրագրային խոսակցությունները եղել են երկուսի հետ: Կոնկրետ համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:
-ՀՅԴ-ն պահպանելո՞ւ է իր երեք նախարարական պորտֆելները:
-Մի´ շտապեք, բայց կարծում եմ՝ այո:
-Նույն նախարարներո՞վ:
-Մի´ շտապեք, բայց կարծում եմ` այո:
-Իսկ հնարավո՞ր է` անգամ ընդլայնեք ձեր տեղն ու դիրքն իշխանության մեջ:
-Մենք փոքր երկիր ենք, ունենք ազգային խնդիրներ, եւ այստեղ ազգային ուժերի առավելագույն լարումը կարեւոր է: Դրա անհրաժեշտությունը տեսել է այն ուժը, որը մեծամասնություն ունի այսօր խորհրդարանում: Նրանք դիմել են մեզ, եւ մենք տեսել ենք, որ մեր երկրի եւ մեր ժողովրդի համար այն դերակատարությունը, որ կարող ենք ունենալ` կառավարությունում լինելով, իմաստավորված է: Մենք գնում ենք` դերակատարություն ունենալու: Մենք չենք տրվում որեւէ ուժի, մենք գնում ենք հստակ, ճշտված, սպիտակի վրա սեւով գրված նպատակների իրականացման համար համագործակցության եւ հույս, հավատ ունենք, որ դա մեզ կհաջողվի: Իսկ եթե չհաջողվի, մեզ համար վերադարձի կամուրջը միշտ կա ու կա:
-Ե´վ քաղաքագիտական շրջանակներում, ե´ւ մամուլում հաճախ կարելի է հանդիպել հետեւյալ մտքին, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ համագործակցության գնում է Սփյուռքում Դաշնակցության ունեցած տեղի եւ դիրքի պատճառով: Հայաստանի Դաշնակցության կարիքն ունի՞ ՀՀԿ-ն:
-Սփյուռքում Դաշնակցության գործոնի մասին դիտարկումը ճիշտ է, բայց դա իրականության միայն մի մասն է: Իսկապես, Դաշնակցության` սփյուռքյան համահայկական ուժ լինելու իրողությունը շատ է կարեւորում նախ Դաշնակցությունը: Սա կասկածից վեր է: Շատ բնական է, որ որեւէ ուժ, որ Դաշնակցության հետ համագործակցում է, նաեւ հաշվարկում է Դաշնակցության՝ համահայկական գործոն լինելու իրողությունը: Սա բնական է: Բայց սա չի նշանակում, որ նսեմանում է այն դերակատարությունը, որ մենք կարող ենք Հայաստանում ունենալ եւ ունենք Հայաստանում: Նույն այդ մարդիկ ընդունում են, որ Դաշնակցությունը Հայաստանում ամենակազմակերպված ուժն է, ամենակարգապահն է, ամենագաղափարականը: Դաշնակցությունը մեկ ամբողջություն է, չի կարելի մեկը մյուսից առանձնացնել:
-Այդուհանդերձ, ձեր դեմքը կորցնելու մտավախություն չունե՞ք՝ դարձյալ համագործակցության հուշագիր ստորագրելով ՀՀԿ-ի հետ:
-Ամենամեծ անպատեհությունն այն է, որ մենք չկարողանանք էական ներդրում ապահովել կառավարության գործի մեջ, հարցերը նույն կերպ մնան չլուծված, ինչ մինչ մեզ էր: Այո, մեր ամենամեծ վախն այն է, որ մենք կարող ենք մեր դեմքը կորցնել, որովհետեւ եթե չկարողանանք ինքնուրույնություն դրսեւորել, չկարողանանք հստակ դերակատարություն ունենալ, կա, իհարկե, այդ մտավախությունը: Մենք գնում ենք այս համագործակցությանը եւ հավատում, որ ունենք որոշակի առաքելություն՝ մեր գաղափարախոսությանը, մեր հայտարարված ծրագրերին համահունչ դերակատարություն ունենալ կառավարության մեջ: Այս հարցում վճռական ենք եւ հավատով ենք: Նաեւ գիտակցում ենք, որ կարճ ժամանակվա փորձը տալիս է այդ որպես այդպիսին մասնակցություն ունենալու հնարավորությունը: Սակայն երբեք եւ երբեք չի կարող այս համագործակցությունը մեկնաբանվել այնպես, որ մենք տրվել ենք ինչ-որ դասավորվածության, հարմարվել ենք կացությանը: Դա բացառված է Դաշնակցության պարագայում: Եվ մենք ունենեք համապատասխան կուսակցական կամքը, որ անհրաժեշտության դեպքում հետքայլ անենք: Եվ կարծում եմ, որ մեր համագործակցությունից մեր երկիրը կշահի, մեր հետքայլից մեր երկիրը չի շահի, բայց նաեւ գիտակցում ենք, որ մեր երկրին կարող ենք օգտակար լինել, կարելի է այս երկրին ծառայել, կարելի է այս երկրի զարգացման գործին մասնակից դառնալ՝ թե’ իբրեւ ընդդիմություն, թե’ իբրեւ իշխանություն: Այդպես չէ, որ եթե մենք իշխանության մեջ չլինենք, չենք կարող այս երկրին օգտակար լինել: Հավատում եմ, որ կարող ենք, բայցեւ հավատում եմ, որ կարող ենք շատ ավելի ազդեցիկ ներկայություն եւ մասնակցություն ունենալ գործի մեջ: Նպատակը չի փոխվում: Նպատակն այս երկիրն է եւ այս ժողովուրդը, որովհետեւ պետք է կարողանանք ժողովրդի հոգսը թեթեւացնել եւ մեր ազգային նպատակների մեջ ոչ մի նահանջ չարձանագրել:
-Ձեր նախարարները, այս կառավարությունը ձեր մատնանշած ուղիո՞վ են գնում:
-Մի բան կարող եմ ասել՝ այդ ուղիով պետք է գնան, համենայն դեպս, այդ ուղուց շեղված չեն:
4 Replies to "Վարչապետի հետ բնականոն հարաբերություններ ունենք"
surgawin88 on August 20, 2026
[1352]Surgawin88: Login Resmi Link Alternatif Slot Gacor Hari Ini,Surgawin88 menyediakan akses link alternatif terbaru untuk daftar casino deposit dana dan panduan cara main baccarat online. Segera bergabung dan mulai bermain sekarang. visit: surgawin88



gk9 on August 19, 2026
[1874]gk9 Official Login | Trusted Online Casino Malaysia Fast Payout,gk9 provides a secure gaming experience. Access the official login for trusted slot sites and a quick app download. Join the top online casino in Malaysia now. visit: gk9