RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Վահանն ուզում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը կանգնեցնել

Posted on January 2, 2015, by , under Ելույթներ, Լուրեր.

tehleryanՀրանտ Մարգարյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին

ՀՅԴ հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը ցանկանում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը տեղադրել Եղեռնի գլխավոր կազմակերպչի՝ Թալեաթ փաշայի սպանության վայրում:

Այս մասին այսօր՝ հունվարի 2-ին, Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Գերմանիա այցելության ժամանակ եմ զրուցել հետը: Վիրահատությունից հետո էր, վատառողջ էր, բայց հույս ուներ, որ ոտքի կկանգնի, նորից կաշխատի: Թալեաթի սպանության վայրում ուզում էր Սողոմոնի արձանը բարձրացնել: Ուզում էր տեսնել այն երկիրը, որտեղ հայ մարդը արժանապատիվ ապրեր, կարողանար զարգանալ: Ինքն ուզում էր, որ Հայաստանը լինի ամենալավ երկիրը»,- ասաց Հրանտ Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը, որը 25 տարի ճանաչել է Վահան Հովհաննիսյանին, նրան հիշում է որպես դրական, հումորով, դիպուկ ու ստեղծագործ մտքով մարդու:

Ինչպես նշեց Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը բացառիկ մարդ էր. կարողանում էր քննադատել, բայց չվիրավորվել, ամենասուր խոսքերն ասել, բայց ոչ ոք վատ չզգար, որովհետեւ գիտեին, որ դրա մեջ չարություն չկա, թույն չկա:

news.am

02/01/2015

Leave a Comment