RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հանդիպում ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ

Posted on November 28, 2014, by , under Լուրեր.

FotorCreatedՆոյեմբերի 27-ին, ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ:

Հանդիպմանը Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, իսկ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության կողմից՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը եւ վարչության փոխատենապետ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Սեպուհ Գալբաքյանը:

Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ դրականորեն գնահատվեց երկու կուսակցությունների միջեւ եղած համագործակցությունը:

Շեշտվեց հայրենիք-սփյուռք հարաբերություների առավել սերտացման անհրաժեշտությունը եւ այս հարցում երկու կուսակցությունների դերակատարության կարեւորությունը:

Կողմերն անդրադարձան Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, այս ուղղությամբ անհրաժեշտ անելիքներին:

Եւս մեկ անգամ ընդգծվեց նորանկախ Հայաստանում գաղափարական հենք ունեցող կուսակցությունների դերը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ազգային եւ համահայկական նշանակության խնդիրների շուրջ հետագա հանդիպումների եւ համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ:

ՀՅԴ Մամլո Դիվան

2 Replies to "Հանդիպում ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ"

gravatar

peru  on September 3, 2026

[3748]Peru Official Login | সেরা অনলাইন স্লট গেম এবং অ্যাপ ডাউনলোড,peru প্ল্যাটফর্মে আজই জয়েন করুন। বিকাশ দিয়ে ক্যাসিনো ডিপোজিট এবং রুলেট খেলার নিয়ম শিখে সেরা গেমিং অভিজ্ঞতা নিন। এখনই অ্যাপ ডাউনলোড করে শুরু করুন। visit: peru

gravatar

365  on September 12, 2026

[9791]365 Login PH – Legit Online Slots at GCash Casino,Mag-365 login ph para sa pinakamabilis na gcash casino. I-download ang app at alamin kung paano maglaro ng baccarat. Mag-register na para magsimula! visit: 365

Leave a Comment