ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ պատվիրակության հետ
Posted on March 14, 2012, by admin, under Լուրեր.
«Երկիր»- Այսօր ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը և ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ընդունել են Հայաստանում Եվրամիության նորանշանակ դեսպան, պատվիրակության ղեկավար Տրայան Լաուրենտիու Հրիսթային, առաջին խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսին և քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոյին:
Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են Հայաստանում մայիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին վերաբերող խնդիրներ:
ՀՅԴ անդամները ներկայացրել են կուսակցության դիրքորոշումները և ընտրությունների մասին իրենց գնահատականները: Նրանք ընդունել են դեսպանի առաջարկը` մասնակցելու ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումների շարքին