Կիպրոսի նախագահը ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը
Posted on December 14, 2004, by admin, under Լուրեր.
«Ա1+».- Դեկտեմբերի 14-ին Կիպրոսի Հանրապետության նախագահ Տասոս Պապադոպուլոսն իր նախագահական նստավայրում ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորած պատվիրակությանը։
Հրանտ Մարգարյանը Կիպրոս էր ժամանել դեկտեմբերի 13-ին, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ ՀՅ Դաշնակցության կողմից տարվող աշխատանքների շրջանակներում հանդիպումներ ունենա Կիպրոսի քաղաքական շրջանակների հետ։
Իսկ դեկտեմբերի 17-ին, Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովը որոշում պետք է ընդունի Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Հանդիպումը տեղի է ունենցել ՀՅԴ Բյուրոյի առաջարկով` Հ. Մարգարյանը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումը Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում եւ փոխանցեց Դաշնակցության (որպես Հայաստանի քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցության, որը կառույցներ ունի երեսուն երկրներում) զորակցությունը Կիպրոսի իշխանությունների կեցվածքին։
Հ.Մարգարյանը անդրադարձել է նաեւ զանազան ուժերի կողմից Կիպրոսի վրա գործադրվող ճնշումներին դիմակայելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ հայ եւ կիպրոսցի ժողովուրդների կատերին։
Կիպրոսի Հանրապետության նախագահը բացատրություններ է տվել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության առնչությամբ Կիպրոսի դիրքորոշման եւ հավանական քայլերի մասին։