RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for 'Ելույթներ'

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ. «Պէտք է հասկանանք, որ այսօրւայ մեր գերագոյն խնդիրը Արցախն է, Արցախի անվտանգութեան ապահովումը»

Posted on August 7, 2018, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.

HM
Եռօրեայ այցի շրջանակներում «Ալիք» էր այցելել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա հրաժարւեց ընդարձակ հարցազրոյցից, բայց այնուամենայնիւ համաձայնւեց պատասխանել օրաթերթիս հարցերից մէկին, որը այսօր խիստ հրատապ է բոլորիս համար: Դա Արցախի հիմնախնդիրն է իր բոլոր պատճառա-հետեւանքային ցուցիչներով:

Արցախի հիմնահարցը եւ նրա հզօրացումը միշտ էլ եղել է Դաշնակցութեան առաջնային օրակարգում: Եւ իզուր չէ, որ իւրաքանչիւր դետալի Դաշնակցութիւնը խստագոյնս է արձագանգում եւ հետեւողականօրէն հարցերին վերաբերւում: Ելնելով այս սկզբունքից օրաթերթս հէնց Արցախեան վերջին իրադարձութիւնների շուրջ զարգացումների մասին խօսեց Բիւրոյի ներկայացուցչի հետ:

Թէ այսօր որքանով է հարցը հրատապ ու վտանգաւոր, տարածւող հրապարակումներից արդէն կարելի է ենթադրել, իսկ հարցին աւելի իրական մօտեցում ցուցաբերելու եւ առանց որեւէ դոյզն իսկ կասկած դրսեւորելու, թէ այսօր առաջնագծում տիրող իրավիճակը ուղղակի օգտագործւում է ներքին հարցերից ուշադրութիւն շեղելու իմաստով, պարոն Մարգարեանը պատասխանեց այս կերպ. «Ես գիտեմ, որ հիմա այն ինչ-որ պէտք է ասեմ, որոշ ուժեր պէտք է փորձեն հեգնել, թէ ամէն անգամ, որ ներքին իրավիճակը անկայունանում է, ներքին օրակարգեր են առաջ գալիս, մենք փորձում ենք ուշադրութիւնը շեղել, իրենց կարծիքով՝ դէպի Արցախ: Բայց հարցը նրանում է, որ Արցախը, դեռ շարունակում է մնալ մեր գլխաւոր հարցը, մեր գերխնդիրը: Եթէ մենք կորցնենք Արցախը կամ Արցախի հարցում ունենանք կորուստներ, դա նշանակում է, որ վերջին 28 տարիների մեր Անկախութեան այս ճիգն ու ջանքը իզուր է լինելու կամ գրեթէ իզուր է լինելու»: (more…)

46 Comments

Մենք կորցրեցինք լավագույն ընկերոջ, լավագույն դաշնակցականի, լավագույն հայի

Posted on July 28, 2018, by , under Ելույթներ, Լուրեր.

ՀՄ-600x296ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Վահե Հարությունյանի մահվան առիթով

Վահեն դաշնակցական ընկեր էր, մեր ընկերն էր, իմ ընկերն էր եւ ընկեր էր՝ բառի լիարժեք իմաստով:
Դժվար ու ծանր է այս առիթով գրել. գրել ընկերոջ մասին, ում հետ մեծացել ես, գրել ընկերության մասին, որը երբեք չի ընդհատվել…

Վահեի հետ դպրոց ենք հաճախել, դասի ժամանակ միասին սովորել ու կարդացել, դասից դուրս միասին ժամանակ ենք անցկացրել, լավ ու վատ օրեր տեսել, կուշտ ու քաղցած եղել, կռիվներ ենք արել՝ պաշտպանելով հայ աղջիկներին ու ֆիզիկապես թույլ մեր դասընկերներին: Միասին հասունացել ենք, ճանաչել մեր ժողովրդին ու աշխարհը եւ պատանեկան տարիների ապրումների ու պրպտումների արդյունքում ձեւավորվել է մեր աշխարհհայացքը՝ հիմքում ունենալով ազգն ու հայրենիքը: (more…)

1,563 Comments

Մենք Հ.Մ.Ը.Մ. ենք ստեղծել ոչ թե մեզ, այլ հայ ժողովրդի համար

Posted on July 25, 2018, by , under Ելույթներ, Լուրեր.

arfdՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ ներկա է եղել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որից հետո հյուրընկալվել է Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված ճաշկերույթին:

Օրվա առիթով նա իր սրտի խոսքն է ասել ներկաներին: (more…)

13 Comments

Նրանք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն

Posted on May 28, 2018, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.

Հրանտ-Մարգարյան-600x338Միայն դա չէր, շատ բան կար այնտեղ, որ ընդունելի չէր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն` անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ հնչել են ռուսական երգեր` նվիրված երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակին:

«Ես այդ ամեն ինչը ոչ թե միտումին, այլ այս փոփոխության բերումով ստեղծված թափթփվածությանն եմ վերագրում: Թե ներկայությունը քաղաքական դեմքերի և թե բացակայությունը բավական խոսուն էր, նաև այդ ընթացքն ու այդ երաժշտության դասավորվածությունը, այդ ամբողջը վիրավորական էր նույնիսկ: Ես հույս ունեմ, որ այդ ամբողջը պետք է վերագրենք այս նոր իշխանությունների հասկանալի թափթփվածությանը և համարենք, որ այդպիսի բան չի կրկնվի այլևս»,- ընդգծեց Մարգարյանը: (more…)

37 Comments

Փրկության ուղին ազգային, ինքնուրույն ուղեգծի մեջ է

Posted on May 28, 2018, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

hrant-margaryan-298x186Կարևոր օր է այսօր, քանի որ տարիների ստրկությունից հետո կարողացել ենք պետականություն ունենալ, և այդ պետականությունն ունեցանք, քանի որ ազգային ազատագրական պայքար ունեցանք. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նշենք, որ այսօր հարյուրավոր դաշնակցականներ այցելեցին Սարդարապատ՝ ավտոերթով, քայլերթով: Մարգարյանը տեղեկացրեց նաև, որ հատուկ այս օրվա առիթով բավական մեծ թվով դաշնակցականներ են եկել Հայաստան:

«Այս օրն իսկապես ժողովրդական օր է, և մենք ժողովրդի հետ պետք է տոնենք այս տոնը, պաշտոնականությունը մեզ անհրաժեշտ չէ: Ազգային ազատագրական պայքարի արդյունքում անկախ քաղաքական ղեկավարություն ենք ունեցել, և այս ամենի ձևավորման ակունքում ամենավատ, ողբերգական պայմանների մեջ կարողացել ենք ավերակների միջից ստեղծել անկախ պետականություն: Սա մեծ խորհուրդ ունի, այո, մենք նույնիսկ ամենադժվար պայմաններից կարող ենք դուրս գալ, եթե ինքնուրույն, անկախ պետականություն ունենանք: Ես հավատում եմ, որ այդ խորհուրդն իր դերակատարումն ունեցել է, իր հետևորդներին ստեղծել է, և մենք այսօր ժողովրդի մեջ ունենք այն կամքը, ուժը, որ, անկախ ցանկացած դասավորումից, մեր ժողովրդին վաղն առաջնորդելու են դեպի լուսավոր ապագա», -ասաց Մարգարյանը: (more…)

133 Comments

Այցելություն Արամ Մանուկյանի գերեզմանին

Posted on May 28, 2018, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

ՀՄԱյսօր մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմին էին այցելել ՀՅԴ-ականները: Այնտեղ էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը և այլոք:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադառնալով հարցին` արյդո՞ք այսօր` հարյուր տարի անց, ճիշտ է գնահատվում անկախության արժեքը, ասաց, որ դեռ անհրաժեշտ չափով այն չի գնահատվել:

«Փաստն այն է, որ մենք ենք հիմա Արամ Մանուկյանի գերեզմանի մոտ: Արամ Մանուկյանի տեսակը մեր պետական այրերի, մեր քաղաքական գործիչների համար իսկապես պետք է ուղեցույցը, ուղղորդողը, ընդօրինակվող կերպարը լինի, որն այդպես չէ: Դեռ անհրաժեշտ չափով չի գնահատվել, բայց, կարծում եմ, այսքան ուշացումով նոր սկիզբը կլինի, որ ամեն օր ավելի շատ կարողանանք հասկանալ այդ սերունդի և նրա ամենավառ ներկայացուցիչ Արամի դերակատարությունը հայկական իրականության, հայկական պատմության մեջ: Մենք մեր ժողովրդի անկման ընթացքը կասեցրել ենք 1918 թվականին, և նոր վերելքի շրջան ենք սկսել` պետականության վերականգնումով»,- ասաց նա: (more…)

104 Comments

Հրանտ Մարգարյանը շեշտել է այն մեծ առաքելությունը, որ ունի դաշնակցական մամուլը

Posted on March 10, 2018, by , under Ելույթներ, Լուրեր.

received_10208844930480730Երեւանում մեկնարկել է ՀՅԴ մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը։ Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներից ժամանած հիսունից ավելի խմբագիրները, լրագրողները, հանրային կապերի պատասխանատուները քննարկելու են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական շահերի եւ խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական հակաքարոզչությանը դիմակայման եւ հայությանն առնչվող խնդիրների արծարծման հարցեր։ (more…)

54 Comments

Երկիրը հաջողության հասնելու ստարտային լավ վիճակ ունի

Posted on March 3, 2018, by , under Ելույթներ, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

Hrant

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

(հարցազրույցի սղագրությունը)

Երրորդ հանրապետության չորրորդ նախագահի ընտրության, հայ- թուրքական չեղարկված արձանագրությունների, իշխանության ներսում առկա խնդիրների եւ երկրում սպասվող փոփոխությունների մասին ենք այսօր զրուցելու:

Օրակարգից դուրս իմ հյուրը ՀՅԴ Բյուրոյի ներակայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:

– Բարեւ Ձեզ պարոն Մարգարյան ուրախ եմ Ձեզ կրկին այս տաղավարում տեսնել: Պարոն Մարգարյան վերջին երկու օրվա ընթացքում երկու կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ մեր հասարակական- քաղաքական կյանքում ` հայ-թուրքական արձանագրությունները չեղարկվեցին, այլեւս իրավական ուժ չունեն եւ առաջին անգամ երրորդ հանրապետության պատմության մեջ նախագահին ընտրեց երկրի խորհրդարանը: Ո՞ր հարցից սկսենք:

-Կարծում եմ, ամենակարեւորն այն է, որ սահմադրությունն ամբողջականությամբ գործնական փուլ մտավ: Կարծում եմ, սա է կարեւորը, որի հետ են կապված մեր բոլոր հույսերը, որ Հայաստանը զարգացման մի նոր ուղի դուրս կգա, որ մենք կկարողանանք իսկապես մեր երկրում եղած հարցերը, խնդիրները թոթափել եւ առաջ գնալ: Բայց անվտանգության առումով արձանագրությունները չեղյալ հայտարարելն էլ կարեւոր էր: Հոգեբանական, բարոյական առումով, չորրորդ նախագահի ընտրությունը նույնպես կարևոր էր: (more…)

33 Comments

Այն, ինչ Հայաստանում կոչվում է ազգ-բանակ, ես կկոչեի համաժողովրդական բանակ

Posted on November 30, 2017, by , under Ելույթներ, Հարցազրույցներ.

Hrant-1

Հարավային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոկայանին:

Կարո Հեքիմյանի հետ զրույցում Հրանտ Մարգարյանն անդրադարձել է տարկետման մասին օրենքին, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, ինչպես նաև Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցին:

-Մեզ շատ են հետաքրքրում Հայաստանը, Հայաստանի ժողովուրդն ու, ամենակարևորը, Հայոց բանակը: Վերջերս հատկապես ուսանողության շրջանում բանավեճի մեծ թեմա էր տարկետման մասին հարցը: Կան մարդիկ, ովքեր դեմ են այդ օրենքի ընդունմանը, և կան մարդիկ, ովքեր կողմ են: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

– Հայկական իրականությունը շատ մեծ փոփոխություն է ապրել քառօրյա պատերազմից հետո: Մեծ է նաև փոփոխությունը, որ տեղի է ունենում բանակում: Քառօրյա պատերազմից հետո, ներքին առումով՝ հայաստանյան կյանքի իմաստով, փորձում ենք գոտիներս պնդել: Փորձում ենք անել այն, ինչ մեր ձեռքից բաց ենք թողել և չենք արել նախորդ տարիներին: Հարցերը կարգավորելու ճիգը՝ երկրում աշխատանքային նոր հնարավորություններ ստեղծելու, որպեսզի ժողովուրդը, երիտասարդությունը մնա երկրում, ակնհայտ է: (more…)

10 Comments

Հրանդ Մարգարեան այցելեց Մօնթէվիտէօ

Posted on November 27, 2017, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.

Հանդիպումներ քաղաքական դէմքերու հետ
download-7-600x304
Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելութիւններու ծիրեն ներս, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանդ Մարգարեան այցելեց Ուրուկուայ և մայրաքաղաք Մօնթէվիտէօ: Կարգ մը հանդիպումներ ունեցաւ թէ պետական և թէ համայնքային մակարդակներու վրայ։ Իրեն կ՛ընկերակցէին ՀՅԴ Հարաւայի Ամերիկայի ԿԿի անդամներ, Էտուարտօ Կոստանեանը և Արփի Հոճաճանեանը։

Պետական մակարդակի վրայ ընկ Հ. Մարգարեանի առաջին հանդիպումը, հայասէր և Հայ Դատի պաշտպան ծերակուտական, Ուրուկուայ-Հայաստան բարեկամութեան խումբի նախագահ, Ռուպէն Մարթինէս Ուէլմոյի գրասենեակն էր, ուր շատ ջերմ խօսակցութիւն ծաւալեցաւ Հայ Դատի և Արցախի շուրջ, քանի որ պետական այս անձնաւորութիւնը ոչ միայն քաջատեղեակ է այդ հարցերուն, այլև դերակատար և գործունեայ աշխատանքով հետևողական է, մեզի համար կենսական այդ հարցերու կապակցութեամբ, ինչ որ շատ տպաւորեց ընկ. Հրանդ Մարգարեանին։ (more…)

41 Comments

« Older Entries   Recent Entries »