Archive for 'Լուրեր'
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան. Ուժեղ բանակով է, որ Հայաստանը կարող է զարգանալ
Posted on March 6, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
34 Comments
Զարգանալ՝ չզիջելով. Դաշնակցության անխախտ կարգախոսը
Posted on March 5, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
47 Comments
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան. Ազատ Հայաստանն է, որ կարող է զարգանալ
Posted on March 3, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
343 Comments
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան. Եթե մի տեղ անարդարություն կա, այնտեղ կայունություն չի լինի
Posted on March 2, 2017, by admin, under Լուրեր.
41 Comments
Հանուն Հայաստանի բոլորի հետ էլ կարելի է աշխատել
Posted on February 21, 2017, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Ազատություն ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
70 Comments
Կայուն զարգացումը հնարավոր է միայն արդար Հայաստանում
Posted on January 30, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լիբանանում, (27 հունուար 2017թ.)
Հայ Յեղափոխական Դաշնակցության 126-ամյակի ժողովրդային տոնակատարության ժամանակ
Ողջույն:
Անկեղծ լինենք ու ասենք, որ արդի ժամանակների հաղորդակցության միջոցները, դրանց տարածվածությունը բոլորին հնարավորություն են տալիս ամեն օր հետևելու մեզ, ամեն օր անդրադառնալու մեր գործին և մեր գործունեությանը: Այլ խոսքով` մենք բաց գիրք ենք ձեզ համար, որ դուք կարող եք ամեն օր կարդալ, քննարկել և դատել: Սակայն, խուսափելու համար ընդհանուր խոսակցություններից և կրկնություններից, այսօր ես ուզում եմ բացառապես անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին:
Գուցե զարմանալի լինի, որ այս առումով մեր առաջին ելույթը ունենում ենք Լիբանանում, բայց հավատում եմ՝ այս ընտրություններն ունեն համահայկական կարևորություն և նույնքան, որ կարող են հետաքրքրել Հայաստանի ժողովրդին և բնակչությանը, կարող են և պետք է հետաքրքրեն համայն հայությանը: (more…)
31 Comments
Հրանդ Մարգարեան. «Ազգային Ժողովի Յառաջիկայ Ընտրութիւնները Ունին Համահայկական Նշանակութիւն»
Posted on January 28, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր.
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 126-Ամեակի Հանդիսաւոր Նշում
Յակոբ Բագրատունի. «Մեր Քաղաքական Առաջադրանքն Է Վերականգնել Հայկական Երեսփոխանական Պլոքը»
«Պաշտօնապէս Կը Յայտարարենք Մեր Ինքնութեան Ամրագրման Նպաստող Ժողովրդային Ֆոնտերու Հաստատումը»
«Պիտի Չարտօնենք, Որ Հաւաքական Չարիքը Շարունակէ Հարուածել Մեր Երիտասարդութիւնը»
Հայ յեղափոխական դաշնակցութիւնը իր հաստատուն կառոյցով, գաղափարական խոր աւանդով եւ աշխարհահայեացքով իր 126-ամեակը բոլորեց: Ան մէկ դար եւ քառորդ, շնորհիւ իր գաղափարախօսութեան եւ ռազմավարութեան, զերթ կաղնի մը հաստաբուն դէմ դրաւ փչող հողմերուն եւ տէր ու պաշտպան կանգնեցաւ հայ ազգին եւ դատին: Ժամանակի պայմաններուն հետ քայլ պահած Դաշնակցութիւնը հաւատարիմ մնաց իր ուխտին, բոլոր կարելիութիւնները ի գործ դրաւ յանուն իր նպատակներու իրագործման ու հայ ազգի իրաւունքներու պաշտպանութեան: (more…)
41 Comments
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին
Posted on January 12, 2017, by admin, under Լուրեր.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 12-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: (more…)
35 Comments
Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ Հայ Դատի դրամահավաքին
Posted on December 16, 2016, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
Դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշվում է մարդու հիմնարարար ազատությունների, ժողովուրդների իրավունքների ու ինքնորոշման իրավունքի օրը, Փարիզի կենտրոնում, Ելիսյան պալատի հարեւանությամբ Cercle de l’Union Interalliée դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ, հավաքվել էին հոգեւոր, պետական, քաղաքական, կուսակցական այրեր, միասնաբար մասնակցելու Հայ Դատի աշխատնքների հզորացման ու աջակցության համար կազմակերպված դրամահավաք ճաշկերույթին: (more…)
44 Comments
Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչը
Posted on November 8, 2016, by admin, under Լուրեր.
Կիրակի, 6 նոյեմբեր 2016-ի երեկոյեան, Անթիլիասի մայրավանքի իր գրասենեակին մէջ Արամ Ա. վեհափառ հայրապետը ընդունեց այցելութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի: (more…)