Archive for 'Լուրեր'
ՀՅԴ օրակարգը սոցիալական արդարությունն է
Posted on September 16, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
Սեպտեմբերի 16-ին Աղվերանում մեկնարկել է «Հայաստանի տնտեսության ներկա վիճակի ախտորոշումը, առկա մարտահրավերները եւ զարգացման հայեցակարգային տեսլականը» թեմայով երկօրյա խորհրդաժողովը: Այն կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Մասնակցում են ՀՅԴ ղեկավար մարմինների ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, գիտնականներ, փորձագետներ:
Խորհրդաժողովի ընթացքում պետք է մշակվեն երկրի տնտեսական զարգացման ՀՅԴ հայեցակարգային ուղենիշները: Դրանք կօգտագործվեն կուսակցության կողմից առաջիկա 4-5 տարիների ընթացքում: (more…)
126 Comments
Որոշումը մենք ենք կայացրել ելնելով մեր պետական շահերից
Posted on September 5, 2017, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
« ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ» օրաթերթին
-Հաշվի առնելով աշխարհաքաղաքական օրեցօր լարվող իրադրությունը, ժամանակը չէ՞, որ Հայաստանը նոր շեշտադրումներ հաղորդի իր արտաքին քաղաքականությանը. ՀՅԴ-ի հրավիրած ներկայացուցչական խորհրդաժողովը` «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» կարգախոսով, պայմանավորված էր ա՞յս անհրաժեշտությամբ:
-Ձեր հարցում տեղ գտած շեշտադրումներն, անշուշտ, գոյություն ունեն: Նախ` Ադրբեջանի որդեգրած մարտավարությունը դժվարին վիճակ է ստեղծել մեզ համար՝ սահմանային բախումներ, զոհեր, ինչը չի կարող չանհանգստացնել: Հետևաբար մենք ոչ միայն հակազդողի դերում պետք է լինենք, այլև իրականացնենք նախաձեռնողական քաղաքականություն, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք, և դա պետք է լինի տարբեր բնագավառներում:
Մենք մեր հերթին պետք է փորձենք Ադրբեջանին նեղը գցել: Մեզ համար ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը, մենք Արցախյան հիմնահարցի լուծումը տեսնում ենք բանակցային սեղանի շուրջ: Բայց դե ֆակտո պատերազմ է տեղի ունենում մեր սահմաններին, ուրեմն եթե հարկ լինի, պետք է դիմացինի ագրեսիան կանխելու համար դիմենք նաև հարձակողական քայլերի: (more…)
1,776 Comments
Դաշնակցությունը 2018թ.-ի վարչապետի թեկնածության հարցը չի քննարկել
Posted on September 4, 2017, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը չի քննարկել 2018թ.-ի վարչապետի թեկնածության հարցը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Այդ օրակարգով չենք զբաղվել: Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը տրված է խորհրդարանական մեծամասնությանը: Մենք այդ հարցով դեռ չենք էլ զբաղվել, չենք քննարկել»,- ասաց Հ. Մարգարյանը: (more…)
50 Comments
Մենք ենք որոշում ինչին մասնակցել, ինչին` ոչ
Posted on September 4, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.
Այսօր ՀՅ Դաշնակցությունը Արցախի անկախության 26-ամյակին նվիրված խորհրդաժողով է անցկացնում: Խորհրդաժողովը կրում է «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» անվանումը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խորհրդաժողովը սկսելուց առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունն ու ընկերակցությունը նշանակում է Արցախի` մասամբ ճանաչում:
«Դա, անշուշտ, ունի քաղաքական նշանակություն ու կարևորություն։ Դա Ադրբեջանի շուրջ կստեղծի հոգեբանական մթնոլորտ, որը նրան կմղի նոր հակազդեցությունների։ Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի կողմից ձեռնարկած ճիշտ նախաձեռնություն է, որը պետք է քաջալերել»,- ասաց Հրանտ Մարգարյանը։ (more…)
44 Comments
Հայապահպանությունը թերի է, եթե չի գործում ազգային-քաղաքական կազմակերպվածությամբ
Posted on August 17, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
Օգոստոսի 16-ին ՀՅԴ Բյուրոյի Երիտասրդական գրասենյակի նախաձեռնությամբ Ծաղկաձորում մեկնարկել է ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը: Բանակումին մասնակցում են ավելի քան 100 ուսանողներ:
Մասնակիցների առջեւ օգոստոսի 17-ին «Կազմակերպվածության անհրաժեշտությունը եւ Սփյուռքի կազմակերպվածության կարեւորությունը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ (more…)
25 Comments
Մանրամասներ ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ համատեղ նիստից
Posted on July 22, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ստորեւ ներկայացնում ենք այդ նիստի տեսագրությունը:
34 Comments
ՀՅԴ մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ
Posted on July 18, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր.
Կայացել է ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի ԳՄ համատեղ նիստ
Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Բացելով նիստը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարեւորել է նման հանդիպումը` շեշտելով, որ կա պարբերաբար անհրաժեշտություն հետահայաց արժևորել կատարված աշխատանքը, վեր հանել խնդիրները ու գտնել դրանց լուծումները: (more…)
35 Comments
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Հալեպում հանդիպել է հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Posted on June 10, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր.
Հինգշաբթի, 8 Յունիս 2017-ին, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի ներկայութեամբ Հալէպի հայկական կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն միջեւ հանդիպում մը տեղի ունեցաւ:
Հանդիպման ընթացքին, Մարգարեան անդրադառնալով Սուրիոյ պատերազմի եօթ տարիներուն սուրիահայութեան ծաւալած աշխատանքներուն ըսաւ.
«Սուրիոյ մէջ պատերազմի առաջին օրերէն իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօն Սուրիահայութեան Շտապ Օգնութեան Վերականգնումի Մարմնի կազմութեան նախաձեռնեց: Անցնող եօթ տարիներուն, մեր կազմակերպութիւնը փորձեց իր բոլոր ուժերը լարել սուրիահայութեան օգնութեան հասնելու համար: Բնական էր, որ դիմանալով պատերազմական ծանր դժուարութիւններուն եւ ամէնէն կարեւորը ստեղծուած իրավիճակէն պատիւով դուրս գալով, սուրիահայ համայնքը ինքն էր հիմնականօրէն հերոսութիւնը կատարողը եւ այս մէկը միայն իր պատիւը չէր, այլ ողջ հայութեան պատիւը: Հայ ժողուվուրդը Սուրիոյ մէջ յաջողեցաւ իր կեցուածքով, պահուածքով եւ վերաբերմունքով օրինակելի ու հայրենասէր սուրիացի քաղաքացիի տիպարը դրսեւորել: Սա ինքնին մեծ գործ էր: (more…)
33 Comments
ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչը Ծաղկեպսակ Զետեղեց Նահատակ Ռաֆֆի Պչաքճեանի Շիրիմին
Posted on June 8, 2017, by admin, under Լուրեր.
Չորեքշաբթի, 8 Յունիսի առաւօտեան ժամը 10:00-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան, Պատկան Մարմինի անդամներու եւ գաղափարակից ընկերներու հետ միասին այցելեց Հալէպի Ազգ. Գերեզմանատան մէջ գտնուող հայկական թաղերու պաշտպանութեան հրամանատար, նահատակ Ռաֆֆի Պչաքճեանի շիրիմը:
Տէր Զարեհ քհնյ. Շաքարեանի աղօթքէն ետք, անոնք ծաղկեպսակ զետեղեցին եւ խունկ ու մոմ վառեցին հալէպահայ նահատակին շիրիմին առջեւ՝ առ ի յարգանք անոր անմեռ յիշատակին:
14 Comments
Արդարությունը մեզ համար ընտրական ֆրազ չէ, այլ մեր էությունն է
Posted on March 27, 2017, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Արմենիա հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
Թեմա – Ընտրություններ 2017