- Hrant Margaryan's blog-Հրանտ Մարգարյանի բլոգը - https://hrantmargaryan.net -

Հանուն Ղարաբաղի եւ ընդդեմ ոչ ոքու

Հրանտ Մարգարյան 1 [1]Ինչպես արդեն տեղակացրել էինք, Արցախի Հանրապետության նախագահը դեկտեմբերի 14-ին ընդունել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ Հրանտ Մարգարյանն ասաց.

– Մեր կենսագրության անբաժանելի մասն է Ղարաբաղի ազատագրական պայքարը: Մեր սերունդը կարող է պատմության մեջ պարզերես դուրս գալ միայն Ղարաբաղի պայքարով: Դրա համար մենք շատ ծանր գին ենք վճարել: Մեծ հաջողություններ, նվաճումներ ենք ունեցել: Հաղթանակը, հաջողությունները կարեւորվում են միայն այն ժամանակ, երբ դու ընդունակ ես դրանք պահպանել: Եվ այս պահին է, որ պառակտումը կարող է մահացու լինել: Պառակտումը կարող է կործանարար լինել:Բոլոր այն քայլերը, շարժումները, որոնք կարող են այդ պառակտման նույնիսկ տպավոությունը թողնել, պետք է բացառվեն: Այսօր միասնականությունը ամենակարեւոր օրակարգն է, որ Ղարաբաղի առջեւ դրված է: Ներքին միասնականությունը՝ հանուն Ղարաբաղի եւ ընդդեմ ոչ ոքու: