- Hrant Margaryan's blog-Հրանտ Մարգարյանի բլոգը - https://hrantmargaryan.net -

Երկրում մտքի տեռոր է

Հրանտ [1]Երկրում տեղի է ունենում մտքի տեռոր. «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությանը միացած ՀՅԴ-ական պատգամավորների եւ Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։

«Մենք ուզում ենք, որ այս շարժումը հաջողի: Այսպես ասած` «Նոր Հայաստանի» շարժումն ուզում ենք հաջողի և հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն։ Եվ, որովհետև չենք ուզում սխալվեն, տեսակետ ենք հայտնում: Հակառակը` ոնց որ մտքի տեռոր լինի, այսինքն` մտահոգվելու իրավունք էլ չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք։ Մենք ուզո՞ւմ ենք` Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում: Եթե չենք ուզում` թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին, իսկ եթե ուզում ենք` ժամանակին պետք է հիշեցնենք՝ ինչից խուսափի, որ ճանապարհով չգնա, որտեղ ենք մենք մտահոգություն տեսնում: Եթե գործընկեր ենք, այդպես ենք կարող գործընկերություն անել, ոչ թե լռելով և համակերպվելով։ Մոտեցումը բարյացակամ է, մենք երկրի ապագայի համար ենք մտահոգ, մենք նոր Հայաստանով ենք մտահոգ: Բայց թույլ չենք տա ոչ մեկին մտքի տեռոր անել։ Որովհետև տեռորը, տեռոր է, ուզում ես` կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքն արգելակի»,-հայտարարեց Հրանտ Մարգարյանը։